News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակի նախարարի պաշտոնում (ցամաքային զորքեր) առաջադրել է Մարկ Էսփերի թեկնածությունը։ Էսփերն ամերիկյան ռազմարդյունաբերական «հսկա»-ի՝ Raytheon-ի նախկին փոխնախագահն է։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։ 

Նախկինում Թրամփն այդ պաշտոնում առաջադրել էր ամերիկացի ներդրող, միլիարդատեր Վինսենթ Վիոլուի, ինչպես նաեւ Թենեսի նահանգի սենատի անդամ Մարկ Գրինի թեկնածությունը։

Առաջինը հանեց իր թեկնածությունը՝ իր՝ մասնավոր եւ պետական շահերի բախման մտավախությունից ելնելով, իսկ երկրորդը՝ իր վրա հարձակումների ֆոնին՝ սեռական փոքրամասնությունների, իսլամի եւ էվոլյուցիոն տեսության վերաբերյալ արտահայտությունների հետ կապված։ Բանակի նախարարությունը ներառված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ