News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրենքով չնախատեսված վայրում աղբ թափելու համար նվազագույն տուգանքի չափ է առաջարկվում սահմանել 16 հազար դրամը։ Այս մասին հուլիսի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300 հազար դրամի»,- ասաց Լոքյանն ու հավելեց, որ օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով:

Իսկ խոշոր ընկերությունների համար, նրա խոսքով, տուգանքը պետք է կազմի 200-300 հազար դրամ։ Տուգանքները հասարակությանը մաքրասիրություն սովորեցնելու միակ միջոցը չեն։ Մի շարք քարոզչական տեսագրություններ կստեղծվեն եւ երիտասարդության համար ուսուցողական ծրագրեր կկազմակերպվեն։

«Մարդիկ պետք է հասկանան մի պարզ բան՝ չի կարելի ավտոմեքենաների պատուհաններից շշեր ու փաթեթներ դուրս նետել։ Մեր աշխատակիցները յուրաքանչյուր շաբաթ երկրի տարբեր շրջաններում մաքրում են ճանապարհամերձ ուղիները։ Դրա վրա պետք է ուշադրություն դարձնեն նաեւ ճանապարհների տեխնիկական սպասարկման ընկերությունների աշխատակիցները։ Բայց շաբաթվա սկզբից ամեն ինչ ստիպված ենք նորից սկսել։ Ասում են՝ ավտոճանապարհներին  ամեն տեղ աղբամաններ չկան։ Դա արդարացում չէ։ Կարելի է պարզապես շիշը թողնել ավտոմեքենայում եւ թափել, երբ աղբամանի կհասնես»,-ասաց Լոքյանը։

Այնուամենայնիվ, 2018 թվականին նախարարությունը պատրաստվում է շուրջ 10 հազար աղբաման գնել։ Այն ցանկանում են տեղադրել հրապարակների, թատրոնների ու թանգարանների, ինչպես նաեւ մեծ եկեղեցիների մոտ։ Բայց գնելու համար գումար պետք է հատկացնեն տեղի իշխանությունները՝ եւ ոչ միայն աղբամանների, այլեւ աղբահավաք մեքենաների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ