News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի իշխանությունները թուրքական կողմին տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիա ուղեւորվող Թուրքիայի ավիաընկերությունների օդանավերով էլեկտրոնային խոշոր սարքերի փոխադրման արգելքը կհանվի, հինգշաբթի հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:

Նշվում է, որ նման հայտարարություն է կատարել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետո հայտարարել էր Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից եւ Սաուդյան Արաբիայից Մեծ Բրիտանիա ուղեւորվող օդանավերում անվտանգության նկատառումներով խոշոր էլեկտրոնիկայի փոխադրման արգելքի մասին: Արգելքը սկսել էր գործել մարտի 25-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ