News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Որեւէ անառողջ մթնոլորտ Սննդի անվտանգության պետական ծառայությունում չի կարող լինել մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց նախկին աշխատակից Նարեկ Մաթաշյանի բաց նամակին, որտեղ վերջինս մի շարք խախտումների մասին էր բարձրաձայնել:

Տվյալ աշխատակիցն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ծառայությունում բոլոր գործընթացներն իրականացնում են օրենքով: Շատ ուրախ եմ, որ մարդիկ հնարավորություն ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց վերջին շրջանում հնչեցված ապատեղեկատվությունը մեր կողմից լավ չի գնահատվում եւ մենք ուզում ենք դիմել դատարան, որ իրավական դաշտում տանք լուծում:

Ապատեղեկատվություն են տարածքում Ծառայության գործունեության վերաբերյալ, առանձին դրույթներ, որ մեկնաբանում են, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նարեկ Մանթաշյանը պնդում է, որ ինքն է հաղթել քաղծառայողի մրցույթով, սակայն իրեն ասել են, որ մեկ ուրիշի համար է նախատեսված այդ պաշտոնը, ՍԱՊԾ պետն արձագանքեց. «Քաղծառայության մրցույթի որեւէ խախտում չի արձանագրվել: Համաձայն օրենքի պահանջի, երբ հայտարարվում է քաղծառայողի մրցույթ, մարդիկ դիմում են, եւ եթե որեւէ մեկը չի անցնում կամ անցնում է, տրվում է հրաման: Ես խնդրում եմ մանրամասն ուսումնասիրեք Նարեկ Մանթաշյանի գործունեությունն ու կենսագրությունը, եւ արեք որոշակի գնահատականներ»:

Նա հերքեց նաեւ մամուլի տեղեկությունները, թե մարդկանց ստիպում են բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմումներ գրել:

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ արդեն նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանն իր բաց նամակում, մասնավորապես, նշել էր, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթում ինքը հաղթել է, բայց իրեն կանչել եւ բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից նորմալ չէ եւ, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է: «Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով․ որ իմ աշխատանքի չգնալը որեւէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է եւ ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի եւ հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն։

Ծառայությունում ինձ ընդունեց պետի խորհրդականը եւ ասաց, որ գործուղում կձեւակերպեն մեկ այլ հաստիքի երկու օրվա ընթացքում, երկու օր անց, երբ ես զանգեցի հետաքրքրվեմ՝ արդյոք գործուղում կա, թե ես գնամ աշխատանքի, ինձ ասվեց, որ բյուջեում գումարի խնդիր կա եւ եթե գործուղում ձեւակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ Սակայն հորդորեցին չգնալ աշխատանքի, պատճառաբանելով՝ խնդիր չի լինի։

Սակայն ես ներկայացա աշխատանքի եւ երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ եւ ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Առ այսօր ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը եւ պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը»,-գրել է նա:

Տպել
Ամենաշատ