News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը, ում Բաքվի դատարանը 3 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել, հնարավոր է, մասնավորապես՝ Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Հինգշաբթի՝ ավելի վաղ Բաքվի դատարանը Լապշինին 3 տարվա ազատազրկման էր դատապարտել: 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Պետական մեղադրողը բլոգերի համար 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել:

«Լապշինը կարող է պատիժը կրել ուրիշ երկրում: Մասնավորապես՝ դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը եւ Ուկրաինան, քանի որ նա այս երկրների քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»,- ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ դատավճիռը «ավելի, քան լավ» է գնահատում: Չերնինը նաեւ հայտարարել է, որ պաշտպանական կողմը հետագա գործողությունները կնախաձեռնի միայն բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո:

Ադրբեջանի իշխանությունները նախկինում Լապշինին մեղադրանքներ էին առաջադրել «պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» եւ «պետական սահմանի ապօրինի հատման» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ