News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի մոտ, այսօր՝ հուլիսի 20-ին, բողոքի ակցիա իրականացնող «Ֆիրդուսի» տոնավաճառի աշխատակիցներին եւ այդ տարածքի բնակիչներին ընդունել է քաղաքացիների ընդունելության և բողոք դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վերջինս լսել է քաղաքացիներին և առաջարկել հստակ հարցերով և պահանջներով վարչապետի անունով դիմում գրել։

Հենց կառավարության շենքում ֆիրդուսցիները նամակ են գրել, որտեղ պահանջում են հանդիպել ներդրողների հետ, որտեղ վերջիններս կասեն՝ ո՞վ է սեփականատերը, որ գնել է տարածքը և տեղյակ պահեն իրենց հետագա քայլերի մասին։ Նաև պահանջում են որ քանդած տարածքը ասֆալտապատեն և վերականգնեն բնակիչների անցուդարձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ