News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 20-ին կտրած ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված Արտակ Դիլանյանը, որը «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ է, բաց-ուղղիչ հիմնարկում ներկայացել է երեկոյան հաշվառմանը, թե ինչպես է ավելի ուշ դուրս եկել՝ կպարզի քննությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, NEWS.am-ին ասացին  ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

«Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկում պահվում են առանց պահախմբի: Նա երեկոյան հաշվառմանը եղել է, ստորագրել է: Ավելի ուշ դուրս է եկել, սակայն, ոչ դարպասներով: Այժմ քննություն է տարվում մնացած հանգամանքները պարզելու համար»,-ասացին ՔԿՎ-ից:

Նշենք, որ Արտակ Դիլանյանը 2014թ. 5 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ. իր վարած ավտոմեքենայով Գյումրի-Երեւան ճանապարհին այլ մեքենայի բախվելու հետեւանքով երկու հոգու մահվան պատճառ դառնալու համար: Նա համարվել է բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ եւ կարողացել է դուրս գալ ՔԿՀ-ից: Ըստ նախնական տեղեկությունների, Արտակ Դ.-ն բազմաթիվ կտրած ծակած վերքերով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել գիշերային ակումբներից մեկի մոտակայքից: Նրա վիճակը կայուն ծանր է: Դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության Արտակ Դ.-ն 2013թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 22-30-ի սահմանում, իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի 35 TO հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, երթեւեկելով Գյումրի- Երեւան ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, հասնելով ճանապարհի 84.5 կմ հատվածին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող Հարություն Սիմոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 25 OU 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հարություն Սիմոնյանին եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր Ա. Կարճիկյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ