News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից եւ Բահրեյնից դիվանագետները հայտարարել են, որ Կատարի շուրջ ճգնաժամում ցանկացած միջնորդություն պետք է հիմնվի իրենց ներկայացրած վեց պահանջի վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WAM գործակալությունը։

Պահանջների ցանկը հուլիսի 5-ին Կահիրեում հավանության են արժանացրել արաբական երկրների ԱԳՆ ղեկավարները։ 

Նյու Յորքում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ դիվանագետները հայտնել են, որ ցանկում նշված են «ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարին հակվածության անհրաժեշտությունը, սադրանքներից եւ բռնության ու անհանդուրժողականության կոչերից հրաժարվելը, 2013 եւ 2014 թվականների համաձայնագրերի իրականացումը՝ Պարսից ծոցի արաբական պետություննեի համագործակցության խորհրդի եւ 2017 թվականի մայիսին Էր Ռիադում արաբա-ամերիկյան հանդիպման շրջանակում»։

Նշվել է նաեւ «ապօրինի խմբավորումների ներքին գործերին միջամտելուց եւ նրանց աջակցելուց հրաժարվելու», ինչպես նաեւ «ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային հանրության պատասխանատվության սկզբունքի» մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ