Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 10:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Հ. Գ.-ի բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է՝ 62-ամյա Հ. Գ.-ի դին: