News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես Windows համակարգը կարիք ունի տարեկան 1-2 անգամ թարմացման, այնպես էլ Էլեկտրոնային առողջապահություն համակարգը պետք է զարգացնել, թարմացնել ու սպասարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարությանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր կառավարության նիստում հաստատվել են Էլեկտրոնային առողջապահություն համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Նրա խոսքով, այդ աշխատանքների համար ընտրվում է ազգային օպերատոր, եւ այսօր այդ տենդերի արդյունքների վավերացումն էր կառավարությունում:

Անդրադառնալով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի մասնավորեցման գործընթացի հնարավոր դադարեցման քաղաքական հիմքերին, որ ՀՅԴ-ականների միջամտության արդյունքում կենտրոնը կարող է հանվել մասնավորեցման ենթակա բուժհաստատությունների շարքից, Լեւոն Ալթունյանն ասաց. «Մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցականությունը։ Ցանկացած կուսակցության դեպքում առողջապահությունը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին: եթե նման համապատասխանություն չունենք,  սկսում ենք մտածել զարգացման մասին»:

Ըստ նրա՝ մասնավորեցման ցանկում առկա բոլոր բուժհաստատությունները պետք է մասնավորեցվեն:

Դիտարկմանը, թե բուժհաստատությունների հետ չեն եղել քննարկումներ նախքան այդ հաստատությունները մասնավորեցման ցանկում ընդգրկելը, նախարարն ասաց. «Ցանկացած փոփոխություն առաջացնում է մարդկանց դիմադրությունը: Եթե լինեն էական փաստարկներ, որոշումը կարող է վերանայվել, բայց այդպիսի փաստարկներ չեն կարող լինել, քանի որ այդ բուժհաստատություններն աշխատում են մինուսով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, ՀՅԴ-ն միջնորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, որ «Պետգույքի մասնավորեցման կառավարության 2017-2020թթ. Ծրագրից» հանվի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնը, որի ղեկավարը դաշնակցական, նախկին նախարար Նորայր Դավիդյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ