News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» դատավարության ժամանակ 16 ամբաստանյալները հայտարարված ընդմիջումից հետո բերվեցին նիստերի դահլիճ, սակայն դատավորի ներս մտնելիս նրանք կրկին ոտքի չկագնեցին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սկզբում նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով, ապա նաեւ հեռացրեց 10 ժամով: Դատավորը դրանից հետո ընդմիջում հայտարարեց:

Հատկանշական է, որ նրանց նկատմամբ սանկցիան հանվել էր քիչ առաջ ու հիմա կրկին նույն պատճառաբանությամբ դատավորը կրկին սանկցիա կիրառեց 16 ամբաստանյալների նկատմամբ:

Մինչ այդ սակայն, դատավորն փորձեց պարզել ամբաստանյալների ինքնությունը և պաշտպաններ ներգրավել։ Հենց այդ գործընթացում էլ նրանցից ոչ մեկը ոտքի չէր կանգնում։ մասնավորապես, ամբաստանյալներից Մարտիորս Հակոբյանն (Դեդ) ասաց. «Էն գահի առաջ, որ ապստամբում են, չեն խոնարհվում»։

Իսկ Վարդան Գերավետյանն էլ իր ոտքի չկանգնելը բացատրեց նրանով, որ հունիսի 28-ին իրենց նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, ահաբեկչություն, բայց դատավորն ուշադրություն չի դարձրել. «Այդ բռնությունը ահաբեկչություն էր ոչ թե մեր, այլ ժողովրդի հանդեպ»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ