News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում թափուր տեղերի բանավեճն արհեստական բնույթ ունի: Այս մասին հուլիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթական կենտրոնի տնօրեն, լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանը:

Նրա խոստովանությամբ՝ եղած պաշտոնական տվյալների հետ դժվար է վիճել: Ամեն տարի բուհերը ընդունելության համար նույն թվով տեղեր են առաջարկում: «Կառավարության որոշմամբ՝ բուհերում ընդունելության վճարովի եւ անվճար տեղերի թիվը հասնում է մինչեւ 20 հազարի, իսկ ընդունվողների իրական թիվը 9073 մարդ է: Եվ եթե նույնիսկ բոլորն ընդունվեն, միեւնույն է, եւս 10 հազար տեղ թափուր կմնա»,- պարզաբանեց Բլեյանը՝ նշելով, որ այս 20 հազար տեղը կառավարությանն են ներկայացրել իրենք բուհերը:

Նշենք, որ Հայաստանի պետական բուհերի վճարովի բաժիններում թափուր տեղերի խնդիրն առաջացել է դրանց համար բանակից հետաձգելը չեղարկելուց հետո: Երբ այն սկսեցին տրամադրել միայն անվճար տեղերում ընդունված ուսանողներին (որոնք պետությունն աննշան թվով է հատկացնում), բուհերը, փաստորեն, ստացան վճարովի տեղերն անսահմանափակ մեծացնելու հնարավորություն: Ահա եւ դրանցում էլ ամեն տարի թափուր տեղերն ավելանում են: 2017 թվականին հայկական պետական բուհերում թափուր տեղեր են եղել մեծ թվով մասնագիտությունների գծով: Այսպես՝ Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում 50 տեղից 47-ը թափուր են մնացել: Թափուր տեղեր կան նաեւ Քիմիայի ֆակուլտետում (26 տեղից թափուր է 24-ը), Էկոնոմիկայի ֆակուլտետում (130-ից 80 տեղը թափուր է): Առաջին անգամ թափուր տեղեր են եղել Հայկական բանասիրական ֆակուլտետում («Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ