News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին:

Պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում  էր կառավարության ձեւավորմանը:

Կառավարության կազմավորումից հետո 20- օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:

Նշենք, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Նշենք, որ Նոր Սահմանադրությամբ Արցախում վարչապետ չի լինելու, կառավարությունը ղեկավարելու է նախագահը:

«Առաջիկա երեք տարում սպասվում է շատ լուրջ աշխատանք՝ համակարգը հարմարեցնելու, ադապտացնելու սահմանարդությամբ ձևավորված նոր կառավարման համակարգին: Դրա տակ պետական համակարգի բոլոր թևերը իրենց անելիքներն ունեն», - «Ազատության» եթերում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, երեք տարիների ընթացքում 80-ից ավելի օրենքներ են կամ ընդունելու, կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարելու. «Դրանց նպատակն է լինելու գործող կառուցակարգերը բարեփոխելը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին Արցախի ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրել Բակո Սահակյանին: Նա, փաստորեն, երրորդ անգամ է զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ