News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Beeline-ի եւ Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելել են Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։

Beeline-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Անվտանգ համացանց» դասընթացի նպատակն է 11-14 տարեկան երեխաներին փոխանցել մի շարք հմտություններ համացանցի, դրանից անվտանգ օգտվելու կանոնների, համացանցում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաեւ համացանցի բացասական կողմերից խուսափելու վերաբերյալ: Այս դասընթացին մասնակցում են Թալինից շուրջ 20 երեխա:

«Այսօր համացանցը հասանելի է երեխաներին եւ դրանից ճիշտ ու անվտանգ օգտվելու կարողությունը կարեւոր է մեր օրերում. այս դասընթացների միջոցով փորձում ենք զարգացնել համացանցի եւ համացանցից օգտվելու կանոնների վերաբերյալ երեխաների գիտելիքները` հետագայում սպառնացող վտանգներից խուսափելու համար»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Լինելով պատասխանատու ՏՏ ընկերություն Beeline-ը խիստ շահագրգռված է, որպեսզի իր ծառայություններն լիարժեք օգտագործվեն հօգուտ մեր հաճախորդների։ Անվտանգությունը համացանցում շատ կարեւոր է, հատկապես դեռահասների շրջանում, եւ մենք մեր կողմից անում ենք հնարավորը՝ նրանց անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար։ Վստահ ենք, որ այդ գիտելիքները կփոխանցվեն նաեւ իրենց ընտանիքներին եւ ընկերներին, ինչի շնորհիվ շատերի կյանքը կփոխվի դեպի լավը», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Դասընթացն իրականցվում է «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը տրվել է 2017-ի մարտին Վորլդ Վիժն Հայաստանի եւ Beeline-ի կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում կազմակերպել 30 դասընթաց Երեւանի, Թալինի, ինչպես նաեւ Կապանի 600 երեխաների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ամենաշատ