News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քուվեյթի կառավարությունը որոշել է դադարեցնել երկրում Իրանի մշակութային առաքելության ու դրա հետ կապված ներկայացուցչությունների աշխատանքը, հայտնում է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ հայտարարությունը։

Նախարարությունը որոշման մասին տեղեկացրել է Իրանի դեսպանին ու պահանջել է նվազեցնել դեսպանատանը աշխատող դիվանագետների քանակը։

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները հայտնել է, որ Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են լքել երկիրը ՝  փակելով ռազմական հավատարմատարի ու մշակույթի հարցերով հավատարմատարի ապարատները։  Բացի դրանից կառավարությունը դադարեցնում է Իրանի հետ բոլոր միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը։

Այս քայլերը հետեւել են «ալ Աբդալի» խմբավորման բջիջի անդամների գործով քուվեյթական դատարանի դատավճռից հետո։ Մեղադրող կողմը վստահեցնում էր, որ զինյալները մարզումներ են անցել Իրանում՝ «Հզբոլահ» խմբավորման ղեկավարությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ