News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխող կոալիցիայի թեկնածու Ռամ Նաթհ Կովինդը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ն։

ԿԸՀ-ի ներկայացուցչի խոսքով՝ ընդդիմության թեկնածու, խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակ Մեյրա Կումարը ստացել է ձայների մոտ մեկ երրորդը, այնինչ Կովինդը ստացել է բացարձակ մեծամասնությունը։

«Ուստի, նախագահական ընտրությունների ակտի համապատասխան, ես՝ Անութ Միշրան, հայտարարում եմ, որ Ռամ Նաթհ Կովինդն ընտրվել է Հնդկաստանի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Միշրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ