News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, բազմաբնակարան շենքերի մեկ քառորդից ավելին (25,3%) Երեւանում է գտնվում։ Քանի որ մայրաքաղաքում բարձրահարկ շենքերը ավելի շատ են, քան ծայրամասերում, բնակարանային ֆոնդում դրա մասնաբաժինը զգալիորեն բարձր է՝ 52 տոկոս։ Օրինակ բնակչության թվաքանակով երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեսակարար կշիռը զգալիորեն քիչ է, բազմաբնակարան շենքերի մասով՝ 8․3 տոկոս, բնակարանների քանակով՝ 5․7։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել է Երեւանում բնակարանների միջին գինը։ Հաշվարկն իրականացվել է մայրաքաղաքի բնակարանային ֆոնդում վարչական համայնքների մասնաբաժինների ու այդ թաղամասերում բնակարանների միջին մակերեսի հիման վրա։ Օգտագործվել են բնակարանների մեկ քառակուսի մետր մակերեսի միջին շուկայական գները մայիսի համար, որոնք ներկայացված էին պաշտոնական փաստաթղթերում։

Նույնատիպ հաշվարկ է կատարվել հանրապետության 47 մարզային քաղաքների համար (տես աղյուսակը)։ Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքի համար առանձին հաշվարկվել է բնակարանների միջին մակերեսը։ Ստացված տվյալները կարող են օգտագործվել մարզում բնակարանների միջին արժեքի համեմատության համար։

Հասկանալի է, որ «քառակուսու» գների մակարդակից բացի, բնակարանի հաշվարկային արժեքի վրա ազդում է նաեւ դրա մակերեսի մեծությունը։ Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում «միջին» բնակարանի մակերեսը հավասար է 64 ք.մ.-ի (կլորացված)։ Իսկ ահա Վեդիում այդ ցուցանիշը հասնում է 68 ք.մ.-ի, Թումանյանում՝ 72 քառ. մետրի։ Բնակարանների ամենափոքր միջին մակերեսը Դաստակերտ փոքր ավանում է՝ ընդամենը 35 քառ. մետր։

Բնականաբար, հաշվետու ժամանակաշրջանում ոչ բոլոր քաղաքներում են իրականացվել բնակարանների առքուվաճառքի գործարքներ։ Նման դեպքերում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն «քառակուսու» գինը որոշում է առաջարկի գների հիման վրա։

Օրինակ, գնորդների համար ոչ գրավիչ՝ վերոնշյալ Դաստակերտի դեպքում, 8 հին շենքերում 84 բնակարաններով հանդերձ, պաշտոնական հրապարակումներում բնակարանների միջին գինը (մոտավորապես 600 դոլար) արդեն երկար ժամանակ պահպանվում է։ Սակայն, ինչպես կարելի է ենթադրել, դա հենց առաջարկի գինն է։

Մարզերում՝ «միջին» բնակարանի արժեքով՝ մրցակիցներից մեծ տարբերությամբ առաջատար է Ծաղկաձոր հանգստավայրային քաղաքը, որը մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ինչպես երեւում է աղյուսակում՝ բնակարանների գներն այստեղ մոտեցել են երեւանյան գներին։  

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Ամենաշատ