News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկու ամիս առաջ, ուսումնասիրությունների նպատակով կազմակերպված հերթական շրջայցի ժամանակ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին հաճելի անակնկալ մատուցեց. ընտանիքը  տեղեկացավ, որ ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարիներ շարունակ, Հայկարամը՝ ընտանիքի հայրը, կնոջ եւ երեք որդիների հետ, ստիպված է եղել ապրել նախ՝ հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Կիսակառույցի հասցված շինարարությունը, սոցիալական պայմանների պատճառով, քսան տարի շարունակ՝ երազանքից այն կողմ չէր անցել:

Անավարտ շինությունը շուտով լիարժեք տուն կդառնա. շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսվել են: Դրանց մասնակցել են նաեւ կամավորությունն արժեհամակարգ դարձրած գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ  «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը: Այսօրինակ աջակցությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նախեւառաջ հոգեւոր խթան է՝ երկար տարիներ սեփական օջախի ջերմությունից զրկված ընտանիքների համար:

 «Չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը երազ չէ: Տունն արդեն տան նման է. դուռ, պատուհան, տանիք ունի: Այսօրվա ձեր օգնությունն էլ այնքան անսպասելի ու տեղին, այնքան կարեւոր ու անգնահատելի… Անչափ շնորհակալ եմ, որ դժվար պահին օգնության ձեռք եք մեկնում ընտանիքիս»,-ասել է Հայկարամը:

Որեւէ ներդրման ամենակարեւոր արդյունքը ծանր պայմաններում ապրող ընտանիքներին հուսահատությունից հանելն է: Իր թողած ազդեցությամբ` բնակարանաշինության ծրագիրն այդ առաքելության իրականացնողն է դարձել: Համագործակցության վեց տարվա ընթացքում, գործընկեր կազմակերպությունները 149 ընտանիքի համար կարեւոր՝ բնակարանի խնդիրը լուծելով՝ նպաստել են նաեւ ընտանիքների ապագա բարեկեցությանն ու հիմքեր ստեղծել՝ առողջ միջավայրում երեխաներ մեծացնելու համար:

«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը: Կոտրված սրտով, առանց վաղվա հեռանկարի, հուսահատված մարդն անկախ իր տարիքից՝ անօգնական է: Այս ծրագրի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մարզերում ապրողներին թույլ է տալիս արժանապատվորեն կարգավորել տարիների անլուծելի թվացող խնդիրը: Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է հերթական ընտանիքը, նոր լիցքեր ստացած, կառուցում իր երազած տունը: Մենք եւս սիրով միացել ենք շինարարական աշխատանքներին: Նաեւ այսպես ենք զորացնում լուսավոր ապագայի հանդեպ հավատը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագրի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ընտանիքը ինքն է իրականացնում շինարարական աշխատանքները: Դա ոչ միայն զգալիորեն կրճատում է շինարարական աշխատանքների ծախսը, այլեւ օգնում է երբեք չլքել սեփական ձեռքերով կառուցված տունը: Այս մասին վկայում է տարիների մեր փորձը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ