News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան կտրականապես համաձայն չէ գերմանական դիրքորոշման հետ, որը նախատեսում է Բեռլինի քաղաքականության փոփոխություն Անկարայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարի հայտարարությունը։

«Մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությունների հետ, որոնք արվում են քաղաքական նկատառումներով ու ուղղված են մեր համագործակցության տնտեսական հիմքը խարխլելուն,- հայտնել է Իբրահիմ Կալինը՝ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ,- Մենք հույս ունենք, որ գերմանացիները իրենց խոսքը հետ կվերցնեն»,- հայտնում է Lenta-ն։

Ավելի վաղ հուլիսի 20-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է վերանայել իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ Գերատեսչության ղեկավարը պարզաբանել էր, որ վերանայվելու են Թուրքիային վարկեր ու տնտեսական օգնություն տրամադրելու պայմանները, նաեւ Բեռլինի ջանքերը՝ԱՆկարային  ԵՄ-ին անդամակցությանը պատրաստվելու ուղղությամբ։ Նաեւ Գերմանիայի ԱԳՆ-ն կխստացնի Թուրքիա մեկնելու ցանկություն ունեցող գերմանացիների համար անվտանգության ռեկոմենդացիաները։ Այդ որոշումն արդեն արժանացել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հավանությանը։

Պատճառը հուլիսի 18-ին Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդթների կալանավորումն էր։ Նրա հետ միասին կալանավորվել են նրա գործընկերները, այդ թվում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ