News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստն ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց երեք փաստաբանների՝ Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի, ինչպես նաեւ երկու քաղաքացիների նկատմամբ: Վերջիններս դատարանի ներս մտնելիս ոտքի չէին կանգնել, նրանք դուրս հրավիրվեցին դահլիճից: Իսկ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառվեց, որովհետեւ նրանք թույլ չէին տվել իրենց խուզարկել նիստերի  դահլիճ մտնելիս եւ չներս չէին մտել:

Փաստաբանները բարձրացրեցին նիստերի դահլիճ ջուր բերելու հնարավորություն տալու հարցը, ինչպես նաեւ առաջարկեցին, որ դատավորն ընդմիջում հայտարարելիս տեղեկացնի, թե որքան ժամանակով է հեռանում:

Արտուշ Գաբրիելյանը խոստացավ, որ կհայտարարի ընդմիջումների ժամկետները, իսկ ջուր բերելու մասով հայտարարեց, որ եթե թույլ տա շշով ջուր բերել, նիստերի դահլիճը կվերածեն բուֆետի:

Պնդմանը, որ կառավարության նիստերի ժամանակ եւս թույլ է տրվում ներկաներին ջուր խմել, դատավորը չհամոզվեց՝ պատճառաբանելով որ դատարանը հանրային սննդի օբյեկտ չէ: Նա ասաց, որ եթե ուզում եք ջուր խմեք, հերթով թույլտվություն վերցրեք, գնացեք խմեք եւ վերադարձեք:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին:

Նշենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղիէ  ունենալու «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը. այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ