News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենի լեզուն չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան մակարդակն իջեցնելը նաեւ ռուսերենի դասավանդման ժամանակ: Սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»,- ասել է Պուտինը ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ:

Նախագահը նշել է, որ ռուսերենը պետական, ազգամիջյան շփման լեզուն է:

«Այն (ռուսերենը) չի կարելի ոչ մի բանով փոխարինել: Այն մեր բազմազգ երկրի բնական, հոգեւոր հիմնակմախքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ժողովուրդների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անքակտելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, կամավոր իրավունք»,- հավելել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ