News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանաձորի դեռեւս 2009թ-ին փակված Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող գրադարանի գրքերը փաստացի նեխել ու ոչնչանում են: Այս մասին հայտարարել են Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, որոնք այցելել են այդ գրադարան ու լուսանկարել ստեղծված իրավիճակը:

«Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներով այցելեցինք դեռեւս 2009թ-ին փակված Վանաձորի գրադարաններից մեկը: Այն ինչին մենք ականատես եղանք աննկարագրելի էր: 30-ից 40.000 գիրք ուղղակի հոտած եւ սնկային բորբոսի մեջ էին»,-ասված է խմբակցության Facebook-ի գրառման մեջ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Վանաձոր համայնքի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, նշելով, որ առավել հանգամանալից կներկայացնեն երկուշաբթի:

Ավագանու անդամները մտավախություն են հայտնել, որ վերջին ամիսներին Վանաձորում փակված գրադարանների գրքերին եւս նույն ճակատագիրն է սպասվում:

Տպել
Ամենաշատ