News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քուվեյթն արտաքսել է իրանցի դիվանագետներին ու փակել դեսպանատան որոշ առաքելություններ այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը «ահաբեկչական բջիջին մեղադրել է Իրանի հետ կապերի մեջ», հայտնում է AFP –ը՝ վկայակոչելով Քուվեյթի ԱԳՆ-ն։

Նշում են, որ անցած ամիս Քուվեյթի Գերագույն դատարանը 21 մարդու է դատապարտել՝ ահաբեկչական բջիջին անդամակցելու մեղադրանքով, որը «ձեւավորվել ու պատրաստվել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» կողմից։ «Իրանական կողմը օգնել ու աջակցել է բջիջի անդամներին»,- ասվում է Քուվեյթի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բարձրաստիճան կառավարական պաշտոնյան, անանունության պայմանով, AFP –ին հայտնել է, որ արտաքսվել են մոտ 15 իրանցի դիվանագետներ։ Ընդ որում նա հրաժարվել է հայտնել, արդյոք նրանց շարքում է նաեւ Իրանի դեսպանը։ Մինչդեռ Reuters-ը, վկայակոչելով իրանական ISNA գործակալությունը, հայտնում է, որ Իրանի դեսպանին ու մյուս դիվանագետներին կարգադրվել է 45 օրվա ընթացքում լքել Քուվեյթը։

Քուվեյթը նաեւ կարգադրել է փակել իրանական «ռազմական, մշակութային ու առեւտրային» առաքելությունները, ասել է աղբյուրը։
Իրանի իշխանություններն էլ իրենց հերթին Քուվեյթի ժամանակավոր հավատարմատարին կանչել են բացատրությունների համար, հայտնում է IRNA-ն։

Քուվեյթի գերագույն դատարանը անցած ամիս բջիջի գաղափարական առաջնորդին ցմահ ազատազրկման էր դատապարտել ու 20 այլ անդամների տարբեր ժամկետներով ազատազրկել՝ Իրանի ու լիբանանյան «Հզբոլահ» կազմակերպության հետ ենթադրյալ կապերի համար։ Ասվում էր, որ նրանք Քուվեյթում ահաբեկչություն էին ծրագրում։

Քուվեյթի տեղեկատվության նախարար Շեյխ Մուհամադ Աբդուլա ալ Սաբախը հաստատել է, որ Քուվեյթը դիվանագիտական քայլեր է ձեռնարկել Իրանի դեմ ։ «Գերագույն դատարանի վճռից հետո Քուվեյթի կառավարությունը որոշել է Իրանի նկատմամբ ձեռնարկել քայլեր՝ դիվանագիտական նորմերի ու Վիեննայի հռչակագրի համաձայն»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ