News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ««Ելք» դաշինքի որոշ գործիչներ եւ կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» չեն ողջունում Հայաստանի ԵԱՏՄ միանալը, դա իրենց խնդիրն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատել թույլ չտալու վերաբերյալ արած հայտարարությանը, թե ԵՏՄ համաձայնագիրը խախտվում է ի վնաս ՀՀ քաղաքացիների:

««Ելք» դաշինքի որոշ գործիչներ եւ կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» չեն ողջունում Հայաստանի ԵԱՏՄ միանալը, դա իրենց խնդիրն է: Ես պետք է նշեմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, միայն քաղաքական որոշում չէ, այն որոշում է, որն ամրագրված է տնտեսական հաշվարկներով: Մենք երբ որոշում ենք կայացրել ԵԱՏՄ-ին անդամակցելու, հստակ հաշվարկներ ենք արել: Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային, Հայաստանում եւ Արցախում շեշտակի ավելացել է  զբոսաշրջիկների թիվը, որի առյուծի բաժինն հենց ԵԱՏՄ-ինն է: Լոկ քաղաքական հայտարարություններ չպետք է կատարենք առանց լուրջ հիմնավորումների: Դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին, քաղաքացիներին հարցրե՞լ են, պատկերացնու՞մ եք, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս եկանք՝ գյուղացիական տնտեսությունները, ծիրանագործությունը, խաղողագործությունը, կոնյակագործությունն ինչքան վնասներ են կրելու, հաշվարկ արե՞լ են: ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Հայաստանի իշխանություններին արած առաջարկությունն այն մասին, թե ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ պետք է տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում, նշեց, որ այդ հայտարարություն անգամ քննարկման առարկա չի կարող լինել:

«Նույնիսկ քննարկման ենթակա հայտարարություն չէր, ամոթ է այդ մասին քննարկումներ անցկացնել: Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է եւ միակ պաշտոնական լեզուն մնալու է հայրենը: Սա հստակ է եւ վերջնական»,-ասաց նա:

Նա նշեց, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու հարցը կարգավորելու համար, ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաև Հայաստանի քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ