News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից : Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությունը: Շարմազանովը նշեց, որ Չավուշօղլուն մի երկրի ներկայացուցիչ է, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որի պառլամենտում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին ծեծի են ենթարկում, ինչպես 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապին:

«Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից: Թուրքիան անելիք չունի այստեղ, եւ այդ երկիրը մի օր, ուզի, թե չուզի, պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես միջազգային սուբյեկտ, որովհետեւ աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով: Եւ եթե խոսում է օկուպացիայից, պետք է օր առաջ դուրս բերի իր զորքերը օկուպացված Կիպրոսից, որն, ի դեպ, ԵՄ անդամ երկիր է»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ