News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Hyperloop ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ The Boring Company-ն ստացել է «կառավարության բանավոր հավանությունը» Նյու Յորք – Վաշինգտոն երթուղով ստորգետնյա Hyperloop –ի շինարարության համար։ Այս մասին անձամբ Մասկն է գրել Twitter-ում, հայտնում է RNS-ը։

«Հենց նոր ստացել եմ կառավարության բանավոր հավանությունը՝ Նյու Յորք- Ֆիլադելֆիա- Բալթիմոր- Վաշինգտոն երթուղով Hyperloop-ի կառուցման համար, որով հնարավոր կլինի Վաշինգտոն հասնել 29 րոպեում»,- ասվում է Մասկի հաղորդագրության մեջ։

Նա նաեւ հայտնել է, որ երթուղին կմիացնի քաղաքների կենտրոնները ու դրանցից յուրաքանչյուրում կլինեն «10 եւ ավելի վերելակներ՝ մուտքի ու ելքի համար»։

Այդուհանդերձ, Մասկը հավելել է, որ շինարարության պաշտոնական թույլատվության համար անհրաժեշտ է դեռ շատ աշխատանք իրականացնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ