News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 եւ արեւելյան երկայնության 27.310աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների կայքերում զետեղված տեղեկության Հունական Կոս կղզում մահացել է երկու եւ տուժել՝ մոտ 120 մարդ եւ եւս 70-ը՝ հարակից կղզիներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, էպիկենտրոնը գտնվել է Բոդրում հայտնի հանգստավայրից 12 կմ հեռավորության վրա, հունական Հռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էգեյան ծովի ողջ թուրքական ափի երկայնքով։ Բոդրումի մի քանի հին շենքերի վրա ճեղքեր են առաջացել։ Քաղաքի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում։

Երկրաշարժից վախեցած մի քանի բնակիչներ դուրս են նետվել պատուհաններից եւ աննշան վնավածքներ ստացել: Ճաքեր են առաջացել նաեւ Բոդրումի պետական հիվանդանոցի շենքի վրա. հիվանդները տարհանվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ