News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ExxonMobile նավթային ընկերությունը ԱՄՆ կառավարությանը դատի է տվել՝ «ապօրինի» եւ «կամայական» անվանելով 2 մլն դոլարով ընկերությանը տուգանելը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ExxonMobile-ին տուգանել էր Ռոսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու համար: Ֆիննախի Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) տարածած հայտարարության մեջ նշված է, որ տուգանելու պատճառը բանակցություններն են եւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ Exxon-ի ստորագրած պայմանագրերը:

ԱՄՆ Ֆինանսների նախարարության ձեռնարկած միջոցառումները եւ ընկերությանն անհարիր  արարքի մանրամասն նկարագրությունը ամերիկյան խոշորագույն նավթ արտադրողի եւ ԱՄՆ կառավարության միջեւ արտառոց դիմակայության օրինակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ