News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտում է՝ Հունաստանում գրանցված ավերիչ երկրաշարժի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր տուժե՞լ են, թե ոչ: 

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, նշեց. «Արտաքին գործերի նախարարությունն այս պահին ճշտում է, թե արդյոք տուժածների մեջ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ: Մենք Հունաստանի Կոս կղզում ունենք փոքրաթիվ հայկական համայնք եւ այս պահին փորձում ենք տվյալներ ստանալ: Եթե ինչ-որ բան հայտնի լինի, կտեղեկացնենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 եւ արեւելյան երկայնության 27.310աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների կայքերում զետեղված տեղեկության Հունական Կոս կղզում մահացել է երկու եւ տուժել՝ մոտ 120 մարդ եւ եւս 70-ը՝ հարակից կղզիներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, էպիկենտրոնը գտնվել է Բոդրում հայտնի հանգստավայրից 12 կմ հեռավորության վրա, հունական Հռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էգեյան ծովի ողջ թուրքական ափի երկայնքով։ Բոդրումի մի քանի հին շենքերի վրա ճեղքեր են առաջացել։ Քաղաքի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում։

Երկրաշարժից վախեցած մի քանի բնակիչներ դուրս են նետվել պատուհաններից եւ աննշան վնավածքներ ստացել: Ճաքեր են առաջացել նաեւ Բոդրումի պետական հիվանդանոցի շենքի վրա. հիվանդները տարհանվել են։

Նշենք, որ զբոսաշրջային ակտիվ կենտրոն համարվող հունական Կոս կղզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասամբ վնասվել են շինություններ, հզոր ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 2 մարդ, մինչդեռ վիրավորների թիվն անցել է 120-ը: Նշվում է, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը՝ տեղի ժամանակով 1:30-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ