News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուրբաթ՝ հուլիսի 21-ի գիշերը Կատալոնիայի դատաբժշկական փորձագետները հայտարարել են, որ հռչակավոր իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրումը հաջող է ընթացել: Այժմ նրանց վերցրած կենսաբանական նյութը պետք է ուղարկվի Մադրիդի լաբորատորիա: Հետազոտությունը կարող է տեւել մի քանի շաբաթ, հայտնում է АР-ն:

Արտաշիրմելու որոշումը 2017 թվականի հունիսին Մադրիդի դատարանն ընդունել է կատալոնական Ժերոնայից 61-ամյա Պիլար Աբել Մարտինեսի հայցի հիման վրա, որը պնդում է, թե ինքը ականավոր սյուրռեալիստի արտաամուսնական դուստրն է: Աբել Մարտինեսը նման հայտարարություններով է հանդես գալիս 2007 թվականից: Նա պնդում է, որ իր մայրը նկարչի հետ ծանոթացել է 1950-ական թվականներին Կատալոնիայի Կադակես մերձափնյա բնակավայրում: Իր ծննդյան գաղտնիքը մայրն իբր բացահայտել է մահվանից առաջ:

Սալվադոր Դալին մահացել է 1989 թվականին եւ հուղարկավորվել է իր հայրենի Ֆիգերասում: Դալիի հիմնադրամում, որը ղեկավարում է Ֆիգերասում գտնվող նկարչի թանգարանը, կասկածում են Պիլար Աբել Մարտինեսի հայտարարությունների ճշմարտացիությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ