News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պարզվում է, ակտիվ հանգստի կողմնակից է: Թեեւ դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու իր ամառային հանգիստը, բայց եթե հաջողվի՝ տղայի հետ մի քանի օրով ծով կգնա:

Տրանսպորտի, կապի եւ տեղե­կատվական տեխնոլոգիաների նա­խարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Վահան Մարտիրոսյանն այս տարի նախորդ տարիների նման հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ, թեեւ՝ դեռ չի պլանավորել, թե որտեղ:

Գործադիր մարմնի անդամը նախընտրում է պա­սիվ եւ ակտիվ հանգիստների համակցությունը: Վա­հան Մարտիրոսյանի համար հաճելի է շրջել Հայաս­տանի տեսարժան վայրերով, բայց եւ նախընտրե­լի է արձակուրդն անցկացնել Հայաստանի սահման­ներից դուրս՝ որեւէ ծովափնյա հանգստավայրում: Առհասարակ, հետաքրքիր է տեսնել նոր երկրներ, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին ու սովորույթներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ