News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ հաջողվել է փակել  AlphaBay «կասկածելի ցանցը»՝ թմրանյութերի, զենքի, հաքերային ծառայությունների եւ այլ ապօրինի ապրանքների ու ծառայությունների առեւտրի համացանցային հարթակը, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ AlphaBay-ի փակումը DarkNet ցանցի հանցագործների դեմ խոշորագույն գործողություն է, որը հասանելի է միայն որոշակի ծրագրային ապահովման միջոցով եւ սովորաբար անանուն է օգտագործվում:

AlphaBay-ն օգտատերերին թույլ է տալիս վաճառել եւ գնել ափիոնային թմրանյութեր, այդ թվում՝ ֆենտանիլ եւ հերոին, նպաստելով Միացյալ Նահանգներում թմրանյութերի տարածմանը, հայտարարել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը: «Կասկածելի ցանցն այն տեղը չէ, որտեղ կարելի է թաքնվել»,- ասել է նա:

Այս քայլով հարված է հասցվել թմրանյութերի միջազգային առեւտրին, որը վերջին տարիներին ավելի հաճախ է ինտերնետում տեղաշարժվում, չնայած մի քանի փորձագետների ենթադրությամբ՝ դրա ազդեցությունը կսահմանափակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ