News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են այցելել նրան վաղը՝ հուլիսի 22-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Հարությունյանի աներ Վիկտոր Մարտիրոսյանը:

«Մեզ Հրաչյան զանգահարել էր եւ ասել, որ ժամը գիշերվա 3-ին օդանավով իրեն բերում են: Մենք գնացել էինք օդանավակայան, թռիչքը բավական ուշացավ, բայց մեզ թույլ չտվեցին հանդիպել նրան. Ոստիկանների եւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ Հրաչյային տարան «Նուբարաշեն» ՔԿՀ»,-նշեց Վիկտոր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, իրենք վաղը գնալու են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Հրաչյային տեսակցելու. «Մեզ Արդարադատության նախարարության աշխատակազմից ասացին, որ պետք է գնաք ՔԿՀ, փաստաթղթեր լրացնեք, թույլտվություն խնդրենք, որ կարողանանք հանդիպել: Այսօր չենք գնա, երեկ են բերել, թող բոլորն էլ հանգստանան, վաղը կգնանք»:

Վիկտոր Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ պատրաստվում է գրություն ուղարկել ՀՀ նախագահին, որպեսզի Հրաչյա Հարությունյանին ազատ արձակվեն. «Պատժի հսկա մասը արդեն նստել է, դիմելու եմ նախագահին՝ ազատ արձակելու խնդրով: Ազատություն Հրաչյա Հարությունյանին»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Հայաստանի Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ