News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո 3,5 ժամում տեղի է ունեցել 51 հետցնցում: Մուղլա հանգստավայրային շրջանում հետցնցումները շարունակվում են 2,2-ից մինչեւ 4,8 բալ ուժգնությամբ: Բորդումի տեղական վարչության պետ Բեքիր Յըլմազը քաղաքացիներին կոչ է արել տուն չմտնել, հայտնում է TRT-ն:

Վերջին տվյալներով՝ Դատչիի եւ Բորդումի հիվանդանոցներ 100 մարդ է դիմել:

Մուղլայում մարդկանց խուճապը շարունակվում է հետցնցումների պատճառով: Բորդումում եւ Մարմարիսում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով հունական Կոս կղզում Թուրքիայից եւ Շվեդիայից 2 զբոսաշրջիկ է զոհվել: Տուժել է մոտ 120 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ