News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք անչափ կարեւորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հաղորդմամբ, նախարար Կարայանը ողջունելով հյուրերին, նշել է. «Ուրախ եմ  հանդիպելու Ձեզ հետ, եւ քննարկելու մեր հետագա համատեղ զարգացմանն ուղղված քայլերը, մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում ամբողջովին իրացված չէ եւ մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում եւ պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»:

Նախարարը նաեւ պատրաստակամություն է հայտնել ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում շատ ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, եւ տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան: 

«Մենք անչափ կարեւորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես եւ իմ թիմը ժամանել ենք Հայաստան մեր երկրների միջեւ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկելու երկկողմ առեւտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար», - նշել է Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Լ.Դանիել Մուլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ  տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին եւ քննարկումներին` առեւտուր եւ ներդրումներ, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ եւ այլն:

Հատկապես կարեւորվել է երկու երկրների միջեւ գործարար կապերի ակտիվացումը: Նախարարի առաջին տեղակալ Գ.Մելքոնյանը նշել է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը, երկխոսության ապահովման ճանապարհով, հատկապես այն ուղղություններով, որոնք իրենց հետ կբերեն ԱՄՆ բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացման եւ ավելացրել, որ բիզնեսների միջեւ կապը  TIFA-ի շրջանակներում քննարկվող ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Նա նաեւ կարեւորել է առաջիկայում համատեղ նիստի անցկացման հնարավորությունը:

Համաձայնագրով հիմնված Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհուրդը հայկական կողմից նախագահում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, իսկ ամերիկյան կողմից` ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի գրասենյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ