News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Վարչական դատարանում հուլիսի 20-ին շարունակվել է զորակոչիկ Տ. Մ.-ի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման դեմ Տ. Մ.-ի եւ վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի հայցի քննությունը:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերջիններս պահանջում են վերացնել ԿԲՀ 2016 թ. հունվարի 30-ի որոշումը, որով Հանձնաժողովը, անտեսելով հայցվորի առողջական վիճակի մասին ախտորոշումները, կիրառել է ՀՀ ՊՆ 410-13 հրամանի համապատասխան դրույթներ եւ զինծառայությանը սահմանափակումով պիտանի  ճանաչել: Այնինչ նրա ունեցած առողջական խնդիրների պարագայում կիրառելի են նույն հրամանի այլ դրույթներ, որով Տ. Մ.-ը կարող էր առնվազն 1 տարով տարկետում ստանալ:

Բացի դրանից՝ Հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս հենվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա, ինչի իրավունքը չի ունեցել:

Հուլիսի 20-ին կայացած նախնական դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել, հայցադիմումի պատասխան եւս չէր ներկայացրել:

Տ. Մ.-ի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան: Որից հետո, դատարանը, հաշվի առնելով այն, որ քննվում է վիճարկման հայց, իսկ այդ դեպքում ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը, որոշեց պատասխանող ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովից պահանջել զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ որոշման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը եւ այդ հիմքով հետաձգեց դատական նիստը:

Հաջորդ նիստը նշանակված է 2017 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ