News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կարգելի Հյուսիսային Կորեա ուղեւորությունները, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով 2 տուրիստական գործակալություններին:

Koryo Tours եւ Young Pioneer Tours գործակալությունների տվյալներով՝ արգելքի մասին կհայտարարվի հուլիսի 27-ին, եւ այն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հայտարարելուց 30 օր հետո: ԱՄՆ-ում տեղեկությունը չեն հաստատել:

Young Pioneer Tours տուրգործակալությունն այն գործակալությունն է, որը կազմակերպել էր ամերիկացի ուսանող Օտո Ուարմբիերի ուղեւորությունը Հյուսիսային Կորեա, որը 15 տարվա տաժանակիր աշխատանքի էր դատապարտվել քարոզչական պաստառը պոկելու համար: Ձերբակալվելուց մեկ տարի հետո նա կոմայի վիճակում ԱՄՆ-ին է հանձնվել, որտեղ մեկ շաբաթ հետո վախճանվել է:

Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ կառավարությունը ամերիկացի քաղաքացիներին արգելում է Հյուսասային Կորեա այցելել: ԱՄՆ որոշման մասին Չինաստանում գտնվող գործակալությունը տեղեկացվել է Շվեդիայի դեսպանատան միջոցով, որը նույնպես փորձում է պարզել Հյուսիսային Կորեայում գտնվող ամերիկացի քաղաքացիների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ