News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկ-մասնագետը այցելել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:

Նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին, տեղափոխվել է Հայաստան՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ