News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 16:19-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ Մ-12 ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի 81 SO 881 պետհամարանիշի (վարորդ 29-ամյա Ֆելիսք Օ.) եւ «ՎԱԶ 2103» մակնիշի 52 SL 306 պետհամարանիշի (վարորդ 76-ամյա Սերյոժա Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաի վարորդ՝ Սերյոժա Հ.-ն եւ ուղեւոր՝ 49-ամյա Անուշիկ Բ.-ն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող Սերյոժա Հ.-ի ավտոմեքենային։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Անուշիկ Բ.-ն աշխատում է Քարաշեն գյուղի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ