News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում դատավոր Տաթեւ Գրիգորյանը հայտարարեց, որ  փաստաբաններ Արա Զաքարյանի և Նինա Կարապետյանցի վարքագծի հետ կապված սանկցիա է կիրառում նրանց նկատմամբ, մասնավորապես, փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել է Փաստաբանների պալատ:

Պատճառն այն է, որ հիշյալ փաստաբանները դատական նիստի հենց սկզբում հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանների ներկայության չեն մասնակցի դատական նիստին եւ լքեցին դահլիճը:

Դրանից հետո, դատարանի դահլիճ հրավիրվեց ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանը, որպեսզի նրա համար հանրային պաշտպան ներգրավվի: Դատավոր Տաթեւ Գրիգորյանը հանրային պաշտպան առաջարկեց  Աննա Ջուվանովային, սակայն Գալուստ Գրիգորյանը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից՝ նշելով. «Հրաժարվում եմ հանրային պաշտպանից, ինձ պաշտպան պետք չէ, եթե պաշտպանի կարիք ունենամ, ապա կմիջնորդեմ»:

«Եթե անգամ դուք հրաժարվեք պաշտպանից, միևնույն է, քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ միևնույն է, պաշտպան ներգրավվելու է»,- ասաց դատավորը, ինչին ամբաստանյալն արձագանքեց. «Բա էլ ինչի՞ եք ինձ հարցնում»:

Ու թեեւ դատավորը որպես հանրային պաշտպան ներգրավեց Ջուբվանովային, սակայն վերջինս նույնպես լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող պաշտպանություն իրականացնել ամբաստանյալի կամքին հակառակ, հատկապես նրա բացակայությամբ:

Դատարանում դարձյալ ընդմիջում է հայտարարվել:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ