News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը Visa քարտապաններին  առաջարկում է կատարել  անկանխիկ գործարքներ եւ օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում:

Արդշինբանկից NEWS.am-ին հայտնում են, որ գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, որոնք առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային եւ գումարային շեմը:

Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, որոնք կիրականացնեն ամսական 6 անգամ եւ ավել անկանխիկ գործարքներ եւ առաջինը կհատեն 100.000 ՀՀ դրամի սահմանագիծը, կստանան 50.000 ՀՀ  դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին:

Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է 100 % հետվճարի տրամադրում:

«Արդշինբանկը շարունակաբար զարգացնում է իր կողմից առաջարկվող ծառայությունները եւ պայմանները՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջները եւ նախասիրությունները: Մենք հանդես ենք գալիս աննախադեպ առաջարկով՝ ընձեռելով մեր հաճախորդներին բացառիկ հնարավորություն կատարել անկանխիկ գնումներ եւ յուրաքանչյուր ամիս ստանալ20.000 դրամից մինչեւ 200.000 դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին: Այս առաջարկի բացառիկությունը կայանում է նաեւ նրանում, որ մեր քարտապանն ինքն է որոշում, ինչպես տնօրինել փոխհատաուցված գումարը, ավելին, չի մասնկացում որեւէ մրցանակաբաշխության կամ ակցիայի: Համոզված եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր հաճախորդներին եւ կարճ ժամանակ անց նրանցից շատերը բարձր կգնահատեն անկանխիկ գործարքների առավելությունները եւ դրական կողմերը»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անկանխիկ գործարքների եւ գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով դասական քարտերի համար եւ պրեմիում դասի քարտերի համար, զանգահարելով (012) 222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

Նշենք, որ տվյալ միջոցառման շրջանակում անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:

Տվյալ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Visa International վճարահաշվարկային համակարգի քարտերից օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ