News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Sevan StartUp Summit 2017-ի շրջանակում «Բիգ բեթլ» (Big Battle) խոշորագույն մրցույթներից մեկի հաղթողը գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Ամերիաբանկից 8 հազար դոլար չափով գլխավոր մրցանակ կստանա: Այս մասին հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց StartUp Armenia հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ անցյալ տարի գագաթնաժողովի սթարթափի մրցանակային ամբողջ հիմնադրամը կազմել է 7500 դոլար, իսկ այս տարի մեծ թվով ներդրողների եւ գործընկերների ներգրավման շնորհիվ հաջողվել է մրցանակային հիմնադրամը մեծացնել մինչեւ  40 հազար դոլար, որից 8 հազար դոլար գլխավոր մրցանակը «բիգ-բեթլ» մրցույթի համար տրամադրել է Ամերիաբանկը, որը տեղի կունենա հուլիսի 29-30-ը: Ավելին՝ ինչպես նշեց Հակոբ Հակոբյանը, անցյալ տարի մի շարք սթարթափերի շրջանակում կատարվել են 30 հազար դոլարի ներդրումներ, իսկ այս տարի՝ ներդրումները կաճեն մինչեւ 200 հազար դոլար:

«Ամերիաբանկն այս միջոցառմանը մեծ ոգեւորությամբ է միացել, քանի որ մենք հասկանում ենք մեր երկրում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման ամբողջ կարեւորությունը: Լինելով ինովացիոն բանկ՝ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ»,- ասաց Ամերիաբանկի տեխնոլոգիաների եւ գործողությունների տնօրեն Բուրաստան Մովսիսյանը՝ հատուկ ընդգծելով ՏՏ սթարթափերի դերը, որոնց շնորհիվ ծառայությունների ոլորտում կարելի է լուրջ բարեփոխումներ կատարել:

Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա համաժողովն անցկացվում է հուլիսի 24-ից 31-ը Սեւանի ափին: Համաժողովին մասնակցում են ավելի քան 1000 մասնակիցներ եւ մշակողների թիմեր, ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ եւ ավելի քան 10 երկրներից  մանկավարժներ:

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումն ուղղված է սթարթափերի համար համագործակցության նոր ուղիների ստեղծմանը եւ փորձի փոխանակմանը: Հակոբ Հակոբյանը եւ Sevan StartUp Summit 2017-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշեցին, որ գագաթնաժողովի ձեւաչափը եզակի է. գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում՝  մանկավարժները եւ ներդրողները, 7 օրվա ընթացքում միասին կապրեն, կշփվեն, ամենատարբեր միջոցառումների կմասնակցեն: Արդյունքում կստեղծվեն նոր թիմեր, շատ նախագծեր ներդրողներ կգտնեն եւ մոտ ապագայում շուկաներ դուրս կգան: Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 դրամական եւ այլ պարգեւներ:

Ինչպես նշեց GlobalAM ՀԿ ղեկավար Գեւորգ Պողոսյանը, «բիգ բեթլ» համաժողովի խոշորագույն  մրցույթին կարող են մասնակցել սթարթափ ընկերություններ, որոնք պատրաստի արտադրանք կամ դրա նախատիպն ունեն, որոնք, սակայն, դեռեւս շուկա դուրս չեն եկել: Մրցույթը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է իրենց նախագծերը ներկայացնեն մեկ րոպեի ընթացքում, որից հետո ժյուրին կընտրի 7 լավագույն նախագծերը: Երկրորդ փուլում կիսաեզրափակիչ դուրս եկած մրցակիցները պետք է 3-5 րոպեի ընթացքում իրենց նախագծերն արդեն ավելի մանրամասն ներկայացնեն: Արդյունքում կընտրվի 2 սթարթափ նախագիծ, որոնք եզրափակիչում կպայքարեն» (այս պատճառով է մրցույթը «բեթլ» կոչվում (battle անգլերեն պայքար է նշանակում)) առաջին տեղի համար: Ամերիաբանկի գլխավոր մրցանակը կստանա հաղթողը, սակայն մյուս մասնակիցները եւս առանց մրցանակների չեն մնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ