News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստն ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Տաթեւ Գրիգորյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի՝ նիստերին չներկայանալու պատճառով:

Վերջիններս հայտարարել էին, որ առանց իրենց պաշտպանյալների ներկայության չեն մասնակցի դատական նիստերին: Դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց:

Այնուհետեւ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հանրային պաշտպան ներգրավեց ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանության համար, սակայն վերջինս հրաժարվեց՝ նշելով, որ իր պաշտպանը Տիգրան Եգորյանն է եւ ինքը չի հրաժարվում իր պաշտպանից:

Տիգրան Եգորյանին նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել՝ նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ ուրբաթ հուլիսի 28-ին:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ