News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի  առաջինից չորրորդ դասարանի աշակերտները սեպտեմբերից կապահովվեն տաք սնունդով: «Կայուն Դպրոցական  սնունդ» ծրագիրը կշարունակվի  մինչեւ 2018 թվականը: Այս մասին այսօր համաձայանագիր կնքեցին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Զուգահառեբար պատրաստվում է նաեւ «Կայուն դպրոցական սննուդ» ծրագրի ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի շարունակականությունն ու զարգացումը մինչեւ 2025 թվականը: Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարեւորություն, այլ նաեւ դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձեւավորում է համակեցության շատ կարեւոր կանոններ»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Կարեւորելով կատարված համատեղ աշխատանքը՝  ԿԳ նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի ծրագիրը հաջողված ընթացք եւ հասարակության կողմից դրական ընկալում ունի, հաշվի առնելով, որ հասարակությունն ինքը ծրագրի շահառուն եւ մասնակիցն է: Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներմուծումից ՀՀ դպրոցներ մինչեւ ծրագրի ընդլայնում եւ տեխնիկական աջակցություն: ԿԳ նախարարի տեղեկացմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է նաեւ  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որն այսուհետ համակարգելու է  դպրոցական սննդի կազմակերպման աշխատանքները՝ առաջնահերթ դիտարկելով առաջինից չորրորդ դասարանցիների տաք սննդի ապահովումը, ինչպես նաեւ  ծրագրի ազգային փուլի ընդլայնումը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի  շրջանակում ՀՀ բոլոր մարզերի / Երեւանը ծրագրում ներառված չէ/  տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:

2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2017թ. սեպտեմբերից եւս մեկ մարզ՝ Տավուշի մարզը, կընդգրկվի ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում:  2018 թվականի սեպտեմբերից  ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը՝ Շիրակը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավար Պասկալ Միշոյի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների համար իբրեւ դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչեւ 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարը, կարեւորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ ծրագիրն իրագործվել է ի շահ Հայաստանի երեխաների՝ հավատացած լինելով, որ նրանք երկրի ապագան են. «Մեր վստահության պատճառը կառավարության բարձր հանձնառությունն է՝ պահպանելու ազգային ծրագրի որակը: Այն մարզերում, որտեղ ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության միջոցներով, ՊՀԾ-ն  շարունակում է աջակցել տեխնիկական եւ խորհրդատվական հարցերում: Մենք ակնկալում ենք բեղմնավոր եւ երկարատեւ համագործակցություն»,- ընդգծել է Պ. Միշոն:

Այս տարվա համար ծրագրի թիրախը հանդիսանում են նախակրթարաններում եւ տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաները, ովքեր սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում: Նրանց սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր, շաբաթական 5 օր մինչեւ 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում:

Համաձայնագրով նախատեսվում է «Դպրոցական սնունդ» հիմնադրամի միջոցով իրականացնել դպրոցական սննդի ծրագրում ընդգրկված դպրոցների անձնակազմերի կարողությունների բարելավում, գործնական նախապատրաստում, տեխնիկական բազայի համալրում, ինչպես նաեւ ծրագրի ազգային փուլի ընդլայնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ