News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես երեխաների հիմնախնդիրներին, շարունակական կլինեն եւ կնպաստեն երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:

Տանյա Ռադոչայը կարեւորել է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որը միտված է պաշտպանելու երեխաների` ընտանեկան միջավայրում մեծանալու եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արատներով ծնված երեխաների խնդիրներին, որդեգրման ու խնամակալության հարցերին, խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բացերին:

Արա Բաբլոյանն ու Տանյա Ռադոչայը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ոլորտի վիճահարույց հարցերը վեր հանելու նպատակով ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ