News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան մտածում է Թուրքիայի նկատմամբ հետագա գործողությունների մասին, հուլիսի 21-ին հայտարարել է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը:

«Մենք մշտապես կստուգենք հետագա գործողությունների անհրաժեշտությունը: Եվ դրանց մասին հրապարակայնորեն կհայտարարենք»,- ասել է նա՝ միանգամայն անհրաժեշտ համարելով Գերմանիայի նախաձեռնած քայլերը՝ կապված Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի  արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության հետ, փոխանցում է DW-ն: 

Նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիային Գերմանիայի տրամադրած ներդրումային վարկերի եւ տնտեսական օգնության պայմանները, ինչպիսին է, օրինակ, վարկերի պետական երաշխավորումը,  կվերանայվեն: Դրանից զատ, հարկ է վերանայել Թուրքիային ԵՄ անդամակցությանը պատրաստելու շրջանակում Եվրամիության օգնության տրամադրումը, ասել է Գաբրիելը: Դրանից բացի, Գերմանիայի ԱԳՆ-ն խստացրել է Թուրքիա այցելել ցանկացող իր քաղաքացիներին տրվող հրահանգները:

Գաբրիելը հիշեցրել է Ստամբուլում վերջերս կալանավորված գերմանացի Պետեր Շթոյդթների եւ եւս 5 իրավապաշտպանների մասին, որոնց Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ