News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանում կարող էին երեք անգամից ավելի հանդիպել: Gazeta-ի փոխանցմամբ՝ NBC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երբ ընթրիքն ավարտվեց... նախագահ Թրամփը, հավանաբար, մոտեցավ իր տիկնոջ տանելու եւ մի քանի րոպե նախագահ Պուտինի հետ անցկացրեց: Եվ ի՞նչ»,- ասել է Լավրովը:

Նախարարը նաեւ չի բացառել, որ երկու պետությունների ղեկավարների կարճատեւ հանդիպումները կարող էին ավելին լինել, քան լրատվամիջոցներին է հայտնի: «Կարող է՝ նրանք միասին զուգարան են գնացել»,- կատակել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ