News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայրենիքն սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, Գլենդելի «Հայ արծիﬖեր» հիﬓադրամում համախմբված երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը հանդիպել է Անդրանիկ Բալոյանին, Վահրամ Շալվարձյանին, Արաքս Գալստյանին և Հայաստանի «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին:

Աﬔրիկահայ երիտասարդները Հայաստանի սահմանաﬔրձ շրջաններում համագործակցելով «Սահման» հասարակական կազմակերպության հետ, ֆինանսավորել են բիզնես ծրագրեր: Բաղանիս համայնքում «Հայ արծիﬖեր» հիﬓադրամն իրականացնում է 5 բիզնես ծրագիր՝ գործի է դրվել կարի արտադրամասը, ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հայրենասեր երիտասարդներին՝ ազգանվեր ծրագիր իրականացնելու համար: Նա մասնավորապես նշել է. «Անսահման շնորհակալ եմ որպես հայ, որպես պետության ներկայացուցիչ: Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից: Գյուղը պետք է ամրացնել: Հսկայական աշխատանք կա ցանկացած գյուղում: Ձեր շարժումը պետք է դառնա համահայկական: Երիտասարդությունը նախաձեռնող է, ակտիվ, կազմակերպող: Դուք պետք դառնաք շարժիչ ուժը, ձեր շուրջը համախմբեք մյուսներին: Ես հիացած եմ, հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդություն է աճում Հայրենիքում և հայրենիքից դուրս, որ բնակվելով ուրիշ երկրում, Հայրենիքի սահմանների ամրացման խնդրով են մտահոգված: Հզոր սերունդ է աճում, մենք անմահ ենք, հավերժ ենք: Մեր գիտելիքներն ու կարողությունները անսահման են: Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը»:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Անդրանիկ Բալոյանը ներկայացրել է իրենց տպավորությունները, կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները:

«Շատ տպավորված ենք, գյուղացիների հետ զրույցներից հասկացանք, որ աշխատելու, իրենց գործն ունենալու հեռանկարը հույս է արթնացնում վաղվա օրվա նկատմամբ: Գյուղացիների ոգևորությունից ﬔնք նույնպես ոգևորվեցինք: Եթե նման ծրագրերը շատ լինեն, ապա իրավիճակը կարող է փոխվել: Աշխատող մարդկանց համար պետք է հնարավորություն ստեղծել»,-ասել է նա:

«Հայ արծիﬖերը» վստահ են, որ տեղեկանալով իրենց ծրագրերի մասին, շատերը կցանկանան համալրել իրենց թիմը:

Տպել
Ամենաշատ