News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը վերանայում է Թուրքիայի հետ սպառազինությունների ոլորտում նախագծերի բոլոր հայտերը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղարը։ «Մենք ստուգում ենք բոլոր հայտերը»,- ասել է մամուլի քարտուղարը՝ չմանրամասնելով, փոխանցում է Reuters-ը։

Ավելի վաղ Bild թերթը, վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները , հայտնել էր, որ Բեռլինը դադարեցնում է Անկարայի հետ բոլոր ռազմական նախագծերը։

Նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը հայտնել էր, որ այն պայմանները, որոնցով Գերմանիան Թուրքիային տրամադրում է ներդրումային վարկեր ու տնտեսական օգնություն, օրինակ  վարկերի համար պետական երաշխիքները, վերանայվելու են։ Բացի դրանից պետք է վերանայել ԵՄ տրամադրած օգնությունը՝ միությանը Թուրքիայի անդամակցության նախապատրաստման շրջանակում։ Նա նաեւ նշել է, որ խստացնում է անվտանգության մասին իր խորհուրդները Գերմանիայի այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են Թուրքիա այցելել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ