News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


 Փասաենայի եկեղեցում հուլիսի 19-ին ավելի քան 400 մարդ էր հավաքվել՝ հրաժեշտ տալու 5-ամյա Արամազդ Անդրեասյանին։

Երեխայի մայրը՝ Անա Էստեվեզը իր հետ եկեղեցի էր բերել Արամազդի գլխարկը։ Եկեղեցում ելույթ ունենալով՝ նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը՝ իր որդուն գտնելու համար։ «Շնորհակալություն, որ վերադարձրեցիք իմ որդուն։ Ոչ այնպես, ինչպես ես կցանկանայի, բայցևայնպես նա տանն է»,- ասել է մայրը։

Եկեղեցում ներկա էին ոստիկանության ներկայացուցիչները, հայտնում է ABC& Chicago-ն։

Հաջորդ օրը Փասադենայի բնակիչները հավաքվել են Լոս Անջելեսի բուսաբանական այգում, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Արամազդի հիշատակին։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։

Անդրեասյան կրտսերի մարմինը հայտնաբերվել է Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։ Իշխանությունների խոսքով՝ մահվան պատճառը պարզելու համար դիահերձում կիրականացվի։ Մարմինը գտնվել է այն օրը, երբ երեխայի հորը՝ Արամազդ Անդրեասյան ավագին Լաս Վեգասից Լոս Անջելես են արտահանձնել, որտեղ անցյալ շաբաթ նա կալանավորվել է։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արամազդ Անդրեասյան ավագը պատրաստվում էր  ԱՄՆ-ից մեկնել  այնպիսի երկիր, որտեղից իրեն չէին կարող արտահանձնել։ Նա նաեւ փորձել է ինքնասպանություն գործել։

35-ամյա Արամազդ Անդրեասայնն իրեն մեղավոր չի ճանաչել 5-ամյա որդու սպանության մեջ։

 Որդու սպանության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ Անդրեասյանը որդուն սպանել է կնոջը վերադարձնելու նպատակով, որի հետ ապահարզանի գործընթացն ընթանում է դատական կարգով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ